Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում անգլիական ակումբի մեկնարկային կազմում;
Բոլտը նվաճեց Օլիմպիական խաղերի 8-րդ ոսկե մեդալը: Ճամայկացի վազորդը 3 անգամ անընդմեջ հաղթել է 100 և 200 մ տարածությունը և 2 անգամ՝ 4х100 էստաֆետան:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի լրագրող Արիս Նալջըն հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «անցանկալի անձանց» «սեւ ցուցակում»:
Այսօր մեկնարկում է Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը: «Օլդ Թրաֆֆորդ». Մարզադաշտում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը:
Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Ա. Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը:
Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին` ժամը 18.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը կլքի իր պաշտոնը, հայտնում է РБК-ն` վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին:
Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, Դուք ոչ միայն կխնայեք Ձեր ժամանակը, այլև կկարողանաք ստանալ կինոյի երկու տոմսի վկայական:
Ավելի քան 20 մարդ է տուժել Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ շրջանում տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է New York Daily News-ը:
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի վերաբերյալ պայմանագիրը պլանավորվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան հեղինակավոր New York Post-ը ջախջախել է Ռայան Լոխտեին Ռիո դը Ժանեյրոյում թույլ տված արարքի համար: Այլ լողորդների ուղեկցությամբ Ռայանն անկարգություններ է կազմակերպել լցակայանում, իսկ հետո ձևացրել է, թե իբր իրենց կողոպտել են ոստիկանական հագուստով մարդիկ:
Ձերբակալվել է դեսպան Գյուրջան Բալըքը, որը այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարում էր Ահմեդ Դավութօղլուն, եղել է գերատեսչության քարտուղարն ու հատուկ խորհրդականը և համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը», գրում է Hürriyet-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:
Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր «The Game»-ը շնորհավորել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: «The Game»-ը ինստագրամում հետևյալ գրառումն է կատարել.
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին:
«Շատ ծանր կորուստ է: Բառերով չեմ էլ կարողանում նկարագրել այն, ինչ տեսել եմ, լսել եմ իրենից: Միշտ նույն բանն էր ասում, իմ զորացրվելու ժամանակ էլ կրկնեց՝ կյանքում ինչի էլ հասնես, երբեք չափդ չմոռանաս»,- ասաց Ադամ Սահակյանի ծառայակից ընկերը:
Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը
«Միշայից հետո 4 տարի գործող իշխանությունները ոչինչ չեն արել, թեև կարող էին շատ բան անել: Այսօր Վրաստանում առաջընթաց չկա, ստագնացիա է, իսկ ներկայիս իշխանությունները ցանկություն չունեն ոչինչ փոխելու»,- ասել է նա:
Օգոստոսի 18-ին Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեց մեդալների 25 հավաքածու:
«Հիմնադիր խորհրդարանն» իր խորին ցավակցությունն է հայտնում «Հիմանդիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, արվեստաբան Լևոն Չուգասզյանին՝ իրենց մոր՝ Մատենադարանի վաստակաշատ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանին կնոջ՝ Վեներա Գարեգինի Մանուկյանի մահվան կապակցությամբ։
Ռիո-2016-ի ավարտից 3 օր առաջ ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց իր 100-րդ մեդալը և մեդալային հաշվարկում պահպանեց առաջատարի դիրքերը:
Անցած գիշեր շուրջ 1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:
Այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել Գյումրիում 2016 թ. հոկտեմբերի 2-ին, պատմության մեջ առաջին անգամ համամասնական կարգով կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցել:
«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի` դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց վզին փաթաթել ժողովրդավարությունը, այն բաժանում եք, ինչպես փաթեթներով սուրճը, բայց անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ»,- ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
3 մարդ է մահացել և 6-ը վնասվածքներ է ստացել Իրանում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում Ստամբուլի համալսարանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ, որոնք մեղադրվում են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը: