Բաժիններ՝

Ռիո-2016. New York Post. «Ռայան Լոխտեն մարմնավորում է այն ամենը, ինչն աշխարհն ատում է ամերիկացիների մեջ»

Ամերիկյան հեղինակավոր New York Post-ը ջախջախել է Ռայան Լոխտեին Ռիո դը Ժանեյրոյում թույլ տված արարքի համար: Այլ լողորդների ուղեկցությամբ Ռայանն անկարգություններ է կազմակերպել լցակայանում, իսկ հետո ձևացրել է, թե իբր իրենց կողոպտել են ոստիկանական հագուստով մարդիկ:

New York Post-ի խմբագրությունը հրաժարվել է արդարացնել օլիմպիական չեմպիոնի գործողությունները և հրապարակել է նյութ՝ «Ռայան Լոխտեն մարմնավորում է այն ամենը, ինչն աշխարհն ատում է ամերիկացիների մեջ» վերնագրով:

CqK9xp7WYAAGK84

Լոխտեն և նրա թիմակիցները հայտարարել են, որ իրենց կողոպտել են ոստիկանական հագուստով մարդիկ:

Հետաքննության ընթացքում մարզիկները տվել են հակասական ցուցմունքներ: Արդյունքում պարզվել է, որ ոչ ոք իրենց չի կողոպտել:

Բրազիլական իշխանությունները դատական կարգով այդ պատմության մասնակիցներին արգելել են լքել երկիրը, սակայն Լոխտեն մեկնել է ԱՄՆ՝ դեռ մինչև լսումների սկսվելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031