Բաժիններ՝

Զարգացման նոր հնարավորություններ` Մեղրիում ԱՏԳ-ի ստեղծմամբ

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Մեղրրի տարածաշրջան աշխատանքային այցին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Այցի մասնակիցները եղել են նաև Մեղրիի տարածաշրջանի այն հատվածում, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի:

Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին:

«Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս