Բաժիններ՝

Ինչո՞ւ Մխիթարյանը չի խաղում մեկնարկային կազմում. արձագանքում է Ժոզե Մոուրինիոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում անգլիական ակումբի մեկնարկային կազմում;

Մոուրինիոն նշել է, որ ընտրում է ֆուտբոլիստներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ թիմի հետ է պետք խաղալ;

Մոուրինիոն նշել է, որ Անգլիայի առաջնությունում և Սուպերգավաթի խաղարկության հանդիպումում պետք էին ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին փոքրացնել տարածությունները և ճնշում իրագործել: Այս պարագայում ավելի հարմար էր Ռունիին և Իբրային օգտագործել կենտրոնում:

«Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և ես համոզված եմ, որ ընթացիկ մրցաշրջանում նա շատ անգամներ կխաղա հիմնական կազմում»,- ասել է Մոուրինիոն:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031