Փրկարարները ջրանցքից դի են դուրս բերել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին` ժամը 18.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ):
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցներն օգոստոսի 19-ին` ժամը 06.00-ից հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքները կրկին ավարտվել են անարդյունք:
Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:
«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը:
Փրկարարները դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Ս.-ի դին: