Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի գործադիր տնօրեն և երաժշտական ղեկավար
Նյու Յորքի օպերայի խորհուրդը հայտարարել է կազմակերպության նոր գործադիր տնօրենի և երաժշտական տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին նշանակելու մասին, որը կփոխարինի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոյին, գրում է Operawire.com-ը։
Խորհրդի պատվավոր նախագահ Ռոյ Գ. Նիդերհոֆերը հայտարարության մեջ ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք Նյու Յորքի օպերայի պատմության այս նոր գլխին: Մենք երախտապարտ ենք Մայքլին՝ NYCO-ի հետ անցկացրած ժամանակի ու անխոնջ աշխատանքի համար։ Մենք այնքան ուրախ ենք, որ Կոնստանտինի դերն ընդլայնվում է որպես City Opera-ի նոր ղեկավար. ապագան պայծառ է թվում»:
Օրբելյանը հավելել է. «Ինձ համար մեծ պատիվ եւ ոգեւորություն է գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելը, ի լրումն իմ ներկայիս դերի՝ որպես Նյու Յորք Սիթի Օպերայի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի։ Այս հնարավորությունն ինձ թույլ է տալիս միախառնել գեղարվեստական գերազանցության հանդեպ իմ կիրքը մտախոհ եւ դրական տնօրինության հետ՝ ապահովելով, որ այս մեծ հաստատության նվիրական ավանդույթները շարունակեն զարգանալ: Այս հիանալի համայնքի հետ միասին մենք կսկսենք մի ճանապարհորդություն, որը կհարգի անցյալը` համարձակորեն ձեւավորելով այս խորհրդանշական օպերային ընկերության ապագան»: