Հայաստանը շահեց. Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյան
2018-ից և 2020-ից հետո ՀՀ-ն շահեց ինքնիշխանություն, շահեց որպես պետություն լինելու շանս։
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ինչ անում ենք, անում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի․ անկախ նրանից որևէ մեկը որևէ բան զիջում է, թե չի զիջում։
Մեր նպատակներն այն չի, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն այն է, որ մենք ՀՀ-ի ինքնիշխանությունը, զարգացումը և պետության հարատևությունն ապահովենք։ Այստեղ մտածողության հարթությունների հարց է։ Ես քնում արթնանում եմ, մտածում եմ Հայաստանն ինչ շահեց։
Կիրանցի պատը Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ հաջողությունն է, դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, ստացել է խաղաղություն և անվտանգություն շատ փոքր հատվածում։
2020 թվականից հետո և 2018 թվականից հետո Հայաստանը շահեց ինքնիշխանություն, Հայաստանը շահեց անկախություն,Հայաստանը շահեց պետականություն և այդպես շարունակ, և Հայաստանը շահեց լինելու շանս, որպես պետություն լինելու շանս»,- ասել է նա։