Բուհերում աշխատանքը որոշների համար եղել է զբաղվածության ապահովման և ոչ թե կրթություն ստանալու միջոց. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի բոլոր բուհերն ունեն կառուցվածքային խնդիրներ: Դրա մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են պետական ​​տարբեր բուհերի ռեկտորները 2-3 տարի շարունակ անտեսում դասավանդողների թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների անցկացման կարգին վերաբերող օրենքն ու իրենք են նրանց նշանակում:

Ըստ նրա՝ տարիներ շարունակ հայաստանյան բուհերում գոյություն ունեցող կառուցվածքն ուղղված էր ոչ այնքան բարձրագույն կրթության ոլորտը զարգացնելուն, որքան ոմանց զբաղվածությունն ապահովելուն։

«Սա նորմալ չէ, մեր բուհերը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունեն։ Մենք այս խնդիրը արմատապես լուծում ենք՝ միավորելով բուհերը»,- նշել է նա։

Անդրեասյանը զեկուցել է, որ Հայաստանի բուհերի որոշ ամբիոններ և ֆակուլտետներ միավորվում են, ինչն նախկին կազմից կադրերի ընտրության կարգն անտեղի է դարձնում։

«Եթե կան այլ խնդիրներ, որոնք կառուցվածքային փոփոխություններին չեն առնչվում, ապա խնդրում ենք այս տեղեկությունը փոխանցել մեզ, և մենք հետևողականորեն կլուծենք խնդիրը, եթե այն կա»,- հավելել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30