Բաժիններ՝

Բժիշկները կապ են հայտնաբերել վաղաժամ մահվան ռիսկի և մարմնի ճկունության աստիճանի միջև

Ճկունությունը, այսինքն՝ մարմնի տարբեր մասերը մեծ ամպլիտուդով շարժելու մարդու կարողությունը համարվում է ֆիզիկական առողջության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ճկունության աստիճանը կարող է ազդել միջին տարիքի մարդու կյանքի տևողության վրա։ Հետազոտությանը ձեռնամուխ են եղել բժիշկներ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Նրանց աշխատանքի արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Scandinavian Journal of Medicine & Science in Sports ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են 1994 թվականի մարտից մինչև 2022 թվականի հոկտեմբեր 3 139 մարդու (66% տղամարդ) մարդաչափական, բժշկական և կենսաբանական տվյալները:

Ընտրանքում ընդգրկված կամավորները մարզիկներ չեն եղել և նրանց տարիքը տատանվել է 46-65 տարեկանի սահմանում:

Օգտագործելով 7 տարբեր հոդերի վրա ազդող 20 տեսակի շարժումներ, բժիշկները գնահատել են մարդկանց ճկունությունը և հաշվարկել ճկունության ինդեքսը ՝ 0-ից մինչև 80 միավոր: Մահացության վիճակագրության հիման վրա բժիշկները հաշվարկել են մասնակիցների մահվան ռիսկը և վերահսկել, թե ճկունության ինդեքսը որքանով է փոխկապակցված այդ ռիսկի հետ։

Կարդացեք նաև

Դիտարկման ժամանակահատվածում՝ միջինը 12,9 տարի, մահացել է 302 մարդ՝ 224 տղամարդ և 78 կին։ Հետազոտողները հակադարձ կապ են գտել ճկունության ինդեքսի և կամավորների մահվան հավանականության միջև:

Երկու սեռերի կենդանի մնացածների մոտ ճկունության ինդեքսը գրեթե 10%-ով ավելի է եղել, քան մահացածների մոտ: Ընդ որում, ընդհանուր առմամբ, ճկունության ինդեքսը կանանց մոտ 35%-ով բարձր է եղել տղամարդկանց ինդեքսից։

Տեսանյութեր

Լրահոս