Բաժիններ՝

Լոբով ապուր՝ հունական ձևով

Բաղադրիչները՝

  • 200 գ չոր սպիտակ լոբի
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 1 ճյուղ նեխուր
  • 3 միջին չափի գազար
  • 400 գ կտրտած լոլիկ իր հյութի մեջ
  • 2 ճյուղ մաղադանոս
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 100 մլ ձիթապտղի յուղ
  • 1 ճ/գ չորացրած խնկածաղիկ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 1 լ ջուր

Մատուցելու համար

  • սպիտակ հացի չորացրած կտորներ
  • փոքր ափսեով խոշոր ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

Լոբին 12 ժամ դրեք սառը ջրի մեջ: Հետո լվացեք, լցրեք կաթսայի մեջ: Վրան սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, եփեք 5 րոպե, ջուրը թափեք:

Կարդացեք նաև

Բարակ կտրատեք սոխը, նեխուրն ու գազարը:

Լոբու վրա սառը ջուր լցրեք, ավելացրեք կտրտած բանջարեղենը, լոլիկն իր հյութի հետ միասին, խառնեք:

Ավելացրեք ձիթապտղի յուղը, խնկածաղիկը, պղպեղ արեք, դրեք կրակի վրա: Աղ դեռ մի արեք: Հասցրեք եռման աստիճանի ու եփեք, մինչև լոբին փափկի՝ մոտ 1 ժամից-1 ժամ 20 րոպե:

Վերջում աղ արեք, ավելացրեք տոմատի մածուկն ու մանր կտրտած մաղադանոսը, խառնեք, թողեք մի քիչ հովանա:

Մատուցեք չորացրած սպիտակ հացով ու ձիթապտուղներով:

Տեսանյութեր

Լրահոս