Բաժիններ՝

Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է նախկին ակումբակցի` Ռիո Ֆերդինանդի այն հարցին, թե ինչպես է արձագանքում հեռուստատեսային փորձագետների քննադատությանը։

«Մարդիկ միշտ քո մեջ նկատում են ամենավատն ու ամենալավը: Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս:

Աշխարհը սիրում է ինձ, երկրպագուները սիրում են ինձ։ Մարդիկ սիրում են ինձ։ Սա է իմ մոտիվացիան՝ կարիերաս շարունակելու համար։

Ոչ ոք չի խլի իմ փայլը այն պատճառով, որ հեռուստատեսությամբ երկու մարդ, որոնց ոչ ոք չի ճանաչում, քննադատում են ինձ»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

39-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը կարիերայում հատել է 900 գոլի շեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30