Բաժիններ՝

Դուբայի արքայադուստրն ամուսնուց բաժանվելուց հետո թողարկել է նոր բույր, որը կոչվում է «Divorce»

Դուբայի արքայադուստր Շեյխա Մահրա բինթ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը ամուսնուց բաժանվելուց ութ շաբաթ անց թողարկել է նոր բույր, որը կոչվում է Divorce:

Արքայական ընտանիքը ներկայացրել է օծանելիքը Instagram-ի մի գրառման մեջ, որն արագորեն հավաքել է տասնյակ հազարավոր հավանումներ եւ գովասանքի խոսքեր ֆեմինիստների կողմից, ովքեր այդ անսովոր նախաձեռնությունը ոգեշնչող են համարել:

Համարձակ անունով բույրը գեղեցկուհու՝ Mahra M1 նոր ապրանքանիշի առաջին արտադրանքն է: Դեռ հուլիսին արքայադուստրը Instagram-ի գրառման միջոցով հայտարարեց ամուսնուց՝ Մանու բին Մուհամեդ բին Ռաշիդ բին Մանու Ալ Մաքթումից բաժանվելու մասին։

«Քանի որ դու զբաղված ես քո գործընկերներով, սույնով հայտարարում եմ մեր ամուսնալուծության մասին: Ես բաժանվում եմ քեզնից, ես բաժանվում եմ քեզնից, ես բաժանվում եմ քեզանից»,-գրել էր նա։

Մահրայի գրառումը ցնցող ալիք է բարձրացրել ԱՄԷ-ում, եւ շատերը սկզբում կարծում էին, թե թագուհու Instagram-ի հաշիվը կոտրել են: Զույգն ընդամենը մեկ տարի է, ինչ ամուսնացած է, ունի 4 ամսական դուստր։

Մահրան Դուբայի կառավարիչ եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի դուստրն է։ Արքայադուստրը Մուհամեդի 26 երեխաներից մեկն է։

Երկրպագուները հեղեղել են Մահրայի օծանելիքի հայտարարության մեկնաբանությունների բաժինը։ «2024 թվականին կանայք չեն լացում. Մենք նոր բիզնես ենք սկսում»,-նշել է նրանցից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս