Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Shamshyan.com-ը, «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Մի քանի վարորդներ երթևեկում էին հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Երևան ընթացող վարորդների համար։ Պարեկները ոմանց ենթարկեցին վարչական պատասխանատվության, որից հետո հանդիպակաց երթևեկությունը դադարեցվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30