«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղին Մխիթարյանը չի մասնակցի
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակից Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղի համար: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմե րը, իսկ Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես բացակայում է թիմի հայտացուցակում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով. Դավիդ դե Խեա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Անտոնիո Վալենսիա, Դելլի Բլինտ, Պոլ Պոգբա, Անդեր Էրերա, Մարկուս Ռեշֆորդ, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Զլատան Իբրահիմովիչ:
«Լեսթեր Սիթի»-ն խաղը կսկսի հետևյալ կազմով. Ռոն Ռոբերտ Ցիլեր, Դենի Սիմփսոն, Ուես Մորգան, Ռոբերտ Հուտ, Քրիստիան Ֆուքս, Ռիադ Մահրեզ, Դենի Ամարտի, Դենի Դրիկուոթեր, Մարկ Ալբրիգտոն, Ջեյմի Վարդի, Իսլամ Սլիմանի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի»-ի հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը և Լյուկ Շոուն ապաքինվել են վնասվածքներից՝ ընդգծելով, որ թիմում վնասվածք ունի միայն Անտոնի Մարսիալը: «Լեսթեր Սիսի»-ի դեմ խաղի հայտացուցակում բացակայում է նաև Լյուկ Շոուն:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ, որից հետո բաց էր թողել Դանիայի ազգային թիմի հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական հանդիպումը: Սեպտեմբերի 10-ին Մխիթարյանը մասնակցեց Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո, այնուհետև հայտարարվեց, որ նրա վնասվածքը խորացել է, ինչի արդյունքում ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 10 օր: