Բաժիններ՝

«Ես կգտնեմ Վենգերին դաշտի սահմաններից դուրս և կջարդեմ նրա դեմքը». Ժոզե Մոուրինիո

Նոր բացահայտում «Յուրահատուկի» գաղտնի կյանքից: Լրագրող Ռոբ Բիսլին իր գրքում նկարագրել է Արսեն Վենգերի և Ժոզե Մոուրինիոյի միջև կոնֆլիկտը, որը սկսվել է պորտուգալացու՝ «Չելսիում» աշխատելու» առաջին շրջանի ժամանակ և շարունակվել է երկրորդ շրջանում.

«Մոուրինիոն ինձ ասաց, որ մի օր կարող է գտնել Վենգերին դաշտի սահմաններից դուրս և ջարդել նրա դեմքը»:

2015թ. հոկտեմբերի 5-ին թիմերի միջև հանդիպման ժամանակ մարզիչները քաշքշեցին միմյանց և այդ ամենը գրեթե վերածվում էր ծեծկռտուքի: Ըստ լրագրողի հուշերի, Ժոզեն խիստ բարկացած էր, քանի որ Վենգերն իր ակումբ էր հրավիրել Պետեր Չեխին, իսկ Աբրամովիչն իր համաձայնությունն էր տվել տրանսֆերի իրականացման համար:

Ժոզե Մոուրինիոյի և Արսեն Վենգերի մոտակա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ Անգլիայի 12-րդ տուրի շրջանակներում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս