Բաժիններ՝

Ֆյուրին երկրորդ անգամ հետաձգել է Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտը

Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին երկրորդ անգամ հետաձգել է Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտը: ВВС-ի փոխանցմամբ՝ այս անգամ պատճառաբանությունը հետևյալն է. «Մենամարտի համար ոչ պիտանի՝ ըստ բժկական հետազոտությունների»:

Սկզբում բռնցքամարտիկների միջև մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին, Մանչեսթերում, բայց հետաձգվեց մինչև հոկտեմբերի 29-ը՝ բրիտանացու կոճի վնասվածքի պատճառով:

Ֆյուրիի ներկայացուցիչները մանրամասները չեն բացահայտել՝ նշելով միայն, որ «բրիտանացի բռնցքամարտիկի առողջական խնդիրները չափազանց լուրջ են մենամարտին մասնակցելու համար: «Թայսոնն անմիջապես կսկսի բուժումը՝ ամբողջովին վերականգնվելու համար»,- հայտարարել է Ֆյուրիի թիմի ներկայացուցիչը:

Իր վերջին մենամարտում՝ 2015թ. նոյեմբերի 28-ին Դյուսելդորֆում Ֆյուրին հաղթանակի հասավ Կլիչկոյի նկատմամբ և նվաճեց IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ նա զրկվեց IBF տիտղոսից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս