
Թրջեք չիայի սերմերն ու տեսեք, թե որքան օգտակար են դրանք

Ի՞նչ է չիան
Չիայի սերմերը հայտնի են ամբողջ աշխարհում: Աս սերմերը մեզ են հասել Մեքսիկայից, չնայած մայաները, ինկերն ու ացտեկները նույնպես օգտագործել են դրանք:
Չիայի սերմերի միայն 1 ճաշի գդալը պարունակում է 5 գրամ բջջանյութ: Չիայի սերմերի բաղադրության մեջ առկա մանրաթելերը հրաշալի բուժում են մարսողական համակարգի խանգարումները, քանի որ մանրաթելերն օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Չիայի սերմերը նաև սպիտակուցների, օմեգա-3-ի, ֆոսֆորի աղբյուր են:
Չիայի սերմերը՝ առողջության համար
- Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը
- Ջրով են սնուցում օրգանիզմը
- Մաքրում են աղիները
- Օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից
- Լավացնում են քնի որակը
- Պաշտպանում են սիրտը
- Իջեցնում են վատ խոլեստերինը
- Բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը
- Պայքարում են աղիքային քաղցկեղի դեմ
- Նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը