Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրել «Բարսելոնայից»
Իսպանական Sport-ը տեղեկացնում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրել «Բարսելոնայից»: Բանն այն է, որ օրերս Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան կոպիտ էր խոսել կատալոնական ակումբի մասին:
Բաուսան նշել էր, որ տարօրինակ է, որ կատալոնական ակումբից զգուշացնում են ուշադիր լինել Մեսսիի հանդեպ, իսկ իրենք քամում են ֆուտբոլիստից անհնարինը: Մեսսին մասնակցում է ակումբի բոլոր խաղերին՝ չնայած վնասվածքներին:
«Բարսելոնայի» ներկայացուցիչ Խոսեպ Բիվեսը, սակայն, Barcelona.cat-ին հայտնել է, որ արգենտինացիները պաշտոնապես ներողություն են խնդրել:
Սիրարփի Աղաբաբյան