«Ռունին ավագն է, բայց դա նրան ոչ մի արտոնություն չի տալիս». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է հարձակվող Ուեյն Ռունիի հետ աշխատանքի մասին:
«Ավագի թևկապը ինչ-որ արտոնությո՞ւն է տալիս Ռունիին: Ո՛չ: Ուեյնը թիմի ավագն է, և մյուս ֆուտբոլիստները ձգտում են հավասարվել նրան: Տղաները հավատում են նրան, ես հավատում եմ նրան: Բայց ֆուտբոլում բոլորը հավասար են:
Ես ոչ մի խնդիր չունեմ Ռունիի հետ: Ամեն ինչ լավ է: Ռունին ավագն է, բայց դա նրան ոչ մի արտոնություն չի տալիս»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը