Բաժիններ՝

ԱՊՊԱ ոլորտի վնասաբերությունը գերազանցում է 50%-ը

2016թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 451,132, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,345-ով:

ԱՊՊԱ պայմանագրերի 29%-ը (130466 պայմանագիր) բաժին է ընկնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը։ Երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է՝ 21%, երրորդում՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը՝ 18%։

appa01

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,056, ինչը նախորդ ամսվա համեմատ
աճել է 574-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ
կազմել է 199,459 ՀՀ դրամ:

Վնասաբերության ցուցանիշը 2016 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմում է մոտ 50.46%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս