«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ես 100 տոկոս մանկունյանցի եմ». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի առաջնության շրջանակներում «Չելսիից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:4) ներողություն է խնդրել մանկունյանցիների երկրպագուներից:
«Մեր երկրպագուները ցնցող ձևով աջակցում էին մեզ՝ երգելով ամբողջ 90 րոպեների ընթացքում: Մենք վշտացրեցինք միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում, հիմա նրանք իրենց շատ վատ են զգում: Ես շատ եմ ցավում և որպես՝ մարզիչ պետք է ներողություն խնդրեմ դրա համար:
Միակ բանը, որ կարող եմ ասել. ես 100 տոկոսով պատկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին», այլ ոչ թե 99 + 1 տոկոս՝ «Չելսիի» կամ մեկ այլ ակումբի օգտին: Ես 100 տոկոսանոց մանկունյանցի եմ, դրա համար էլ խորապես վշտանում եմ այս իրավիճակի համար:
Ինչպես ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին, կա միայն մեկ պատասխան. վաղը մարզումներ են, պետք է շարունակենք պայքարել»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը