
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 100 պատգամավոր: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 8 հարց, 7 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 130 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 24-27-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում: