Բաժիններ՝

««Չելսին» չի անհանգստանում, թե ինչ են խոսում և մտածում մարդիկ. նրանք ուզում են հաղթել». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոստովանել է, որ մանկունյանցիներին դժվար կլինի հասնել ԱՊԼ-ի առաջատար «Չելսիին»:

Պորտուգալացու նախկին ակումբն առաջ է անցել «Կարմիր սատանաներից» 13 միավորով: Մոուրինիոն գտնում է, որ Անտոնիո Կոնտեի սաները դժվար թե հաճախ միավորներ կորցնեն հետագայում:

«Պետք է ազնիվ լինել և ասել, որ դա շատ դժվար է»,- պատասխանել է Մոուրինիոն այն հարցին, թե արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոս նվաճել այս մրցաշրջանում:

«Հարցը միայն միավորների տարբերության մեջ չէ, այլ նաև «Չելսիի» խաղի փիլիսոփայության: Նրանք մեկ գնդակ են խփում և հաղթում են: Նրանք շատ են պաշտպանվում և դա լավ են անում: Նրանք առաջ են անցնում հաշվում և վերջին 20 րոպեներին դաշտ են դուրս բերում պաշտպաններին:
Նրանց չի անհանգստացնում, թե ինչ են մարդիկ խոսում և մտածում: Նրանք ուղղակի ուզում են հաղթել: Դրա համար էլ ես չեմ կարծում, որ նրանք շատ միավորներ կկորցնեն»,- Մոուրինիոյին է մեջբերում Goal-ը՝ հղում կատարելով Sky Sports-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս