ԵԱՏՄ երկրներում փոխադարձ արտահանման և ներմուծման աճ ունեցող միակ երկիրը Հայաստանն է
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել 312.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: ԵԱՏՄ երկրների վիճակագրական բազայի տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծման ծավալները կազմել են 835.3 մլն ԱՄՆ դոլար` 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 5.4 տոկոսով:
Բելառուսը ԵԱՏՄ երկներ է արտահանել 9 մլրդ 144.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսով: Ներմուծման ծավալները կազմել են 12 մլրդ 595.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նվազել է 11.5 տոկոսով:
Ղազախստանի արտահանումը նվազել է 28.6 տոկոսով` կազմելով 3 մլրդ 139.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 20.7 տոկոսով` կազմելով 7 մլրդ 578.7 մլն ԱՄՆ դոլար:
Ղրղզստանի արտահանման ծավալը կազմել է 289.9 մլն դոլար` նվազելով 25.8 տոկոսով: Ներմուծումը կազմել է 1 մլրդ 291.3 մլն դոլար` նվազելով 20.2 տոկոս:
Ռուսաստանը ԵԱՏՄ երկներ է արտահանել 20 մլրդ 592.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազումը կազմել է 14.4 տոկոս: ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծման ծավալները 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 11 մլրդ 153.2 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.1 տոկոսով: