
Երևանում ամբողջությամբ այրվել է Վրաստանի քաղաքացու բեռնատարը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի: