
Ինչպես են Թիերի Անրին և «Արսենալի» մյուս լեգենդներն ուրախանում թագուհու մոտ հյուրընկալվելիս

«Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն կիսվել է իր հիշողություններով Բուքինգհեմյան պալատ կատարած այցի մասին:
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Էբուեն բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է թիմն ամբողջ կազմով այցելել Բուքինգհեմյան պալատ և ընդունելության արժանացել Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից:
«Մենք գնում էինք այնտեղ և Թիերի Անրին ասաց ինձ. «Էմանուել, խնդրում եմ, դա Բուքինգհեմյան պալատն է, դա թագուհու տունն է, ոչ մի ավելորդ բան մի արա»: Ես նրան պատասխանեցի. «Մի անհանգստացիր, պրոբլեմ չի լինի»: Հետո հայտնվեց թագուհին, նա սեղմեց յուրաքանչյուրիս ձեռքը, և երբ ավարտեց, ես նայեցի այդ բոլոր կորգիներին (շան ցեղատեսակ՝ Վելշ-կորգի) և ասացի նրան. «Մեմ, Մեմ», նա շրջվեց և հարցրեց, թե ինչպես եմ ես, ես պատասխանեցի, որ լավ եմ, բայց ավելացրեցի, որ այլևս չեմ ուզում ֆուտբոլիստ լինել: Ես ասացի, որ ուզում եմ հոգ տանել նրա շների մասին, զբոսնել նրանց հետ, մաքրել և կերակրել, ուզում եմ նրանց դայակը լինել: Նա իհարկե ծիծաղեց, ծիծաղեց նաև իշխան Ֆիլիպը (թագուհու ամուսինը), ծիծաղում էին բոլորը»,- ավարտել է իր պատմությունն իվուրացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը