
Ամերիկացիները երեկույթ են կազմակերպել իրենց ամուսնալուծության առթիվ

Կալիֆոռնիայի նահանգի բնակիչները երեկույթ են կազմակերպել իրենց ամուսնալուծության առթիվ: Այս մասին գրել է Daily Mail-ը:
48-ամյա Միշել Մահոնին եւ Ջեֆ Բեսերան ամուսնացած էին 24 տարի: Այն բանից հետո, երբ 2014 թվականից ամուսինների միջեւ խնդիրներ ծագեցին, նրանք որոշել են բաժանվել: Քանի որ ամերիկացիներին հաջողվել է բաժանվել՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները, նրանք երեկույթ են կազմակերպել բարեկամների եւ ընտանիքի անդամների համար, որով նշել են իրենց կյանքի նոր փուլի սկիզբը:
Նշվում է, որ հրավիրվածների շուրջ 70 տոկոսը դրականորեն է արձագանքել միջոցառման գաղափարին եւ աջակցություն է ցուցաբերել, բայց մնացած հյուրերը որոշել են չգալ: «Մենք նույն մարդիկ ենք մնացել, եւ սիրում ենք միմյանց: Բայց մենք այլեւս չենք ցանկանում ռոմանտիկ հարաբերությունները շարունակել մինչեւ մեր կյանքի վերջը»,- ասել է Մահոնին: Ամուսնալուծվող զույգը երկու դուստր ունի՝ 20-ամյա Ռայլին եւ 18-ամյա Էմման: