«Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ համարը կտա Անտուան Գրիզմանին
«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է համարի հարցում, որը կտա թիմի սպասվող նորեկ, «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Մանկունյանցիները մտադիր են թափուր պահել 7 համարի մարզաշապիկը, մինչև ֆուտբոլիստի գալը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացիները պատրաստ են ֆրանսիացուն շաբաթական վճարել 220 հազար ֆունտ, իսկ տրանսֆերն ինքը գնահատվում է 70 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 17 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել է 4 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը