Ռուսական հեռավոր ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին
Ռուսական «Տու- 22Մ3» հեռավոր ռմբակոծիչները նոր հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
6 «Տու- 22Մ3» հեռավոր ռմբակոծիչները դուրս էին եկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օդանավակայանից ու թռիչք էին իրականացրել Իրաքի ու Իրանի տարածքով։
«Մարտական խնդրի հաջող կատարումից հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։