Բաժիններ՝

ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը

Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով, մասնավորապես, ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս