Բաժիններ՝

«Գազպրոմը» կվաճառի մասնաբաժինը գերմանական գազատարների ցանցում. ԶԼՄ-ներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունը արդեն վաճառքի մասին սկզբունքային որոշում է կայացրել։

Գործարքը նախատեսվում է ավարտել 2017թ.։ Ընդ որում՝ աղբյուրները հաստատել են, որ այդ ակտիվը մեծաթիվ պոտենցյալ հավակնորդներ ունի։

Gascade գազատրանսպորտային ցանցը ներառում է 2400 կմ գազատար և 9 կոմպրեսորային կայան։ Տարանցման ծավալը կազմում է 40 մլրդ խմ։

«Գազպրոմն» այդ ակտիվը ստեղծել է գերմանական BASF/Wintershall գործընկերոջ հետ համատեղ՝ վերջին երկու տասնամյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս