Քեհիլի հետ բախումից հետո բժիշկները պայքարում են Ռայանի կյանքի համար
ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել «Հալ Սիթիի» ֆուտբոլիստ Մեյսոն Ռայանը:
Ֆուտբոլիստին անմիջապես հոսպիտալացրել են Գարի Քեհիլի հետ բախումից հետո:
Ֆուտբոլիստի մոտ նկատվել է գանգուղեղի վնասվածք և արյունազեղում:
Մեյսոն Ռայանը դեռևս ուշքի չի եկել: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ բժիշկները պայքարում են ֆուտբոլիստի կյանքի համար:
Սիրարփի Աղաբաբյան