
«Ռեալը» հետաքրքրվում է Սամպաոլիով՝ դիտարկելով նրան՝ որպես Զիդանի փոխարինող

Ինչպես պնդում է Bernabeu Digital-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիով:
Համաձայն աղբյուրի տեղեկության, արգենտինացի մասնագետը դիտարկվում է՝ որպես «սերուցքայինների» ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր փոխարինող: Դա չի նշանակում, որ «Արքայական ակումբում» տվյալ պահին չեն վստահում ֆրանսիացի մասնագետին: Բայց եթե մրցաշրջանի ավարտին Զիդանին չհաջողվի լուծել թիմի առջև դրված խնդիրները, ապա «Ռեալը» կփորձի թիմի գլխավոր մարզիչ նշանակել Խորխե Սամպաոլիին:
Պրիմերայի 19 տուրերի արդյունքում «Ռեալը» 43 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը