Տնական միջոցներ մազերի համար՝ ասպիրինի հիմքով

Քչերը գիտեն այն մասին, որ ասպիրինը հրաշալի միջոց է մազերը խնամելու համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ ասպիրինը լավացնում է մազերի վիճակը, խթանում դրանց աճը։ Արտաքին օգտագործման դեպքում ասպիրինը մաքրում է մազերը, վերացնում սնկերը, որոնք առաջացնում են մաշկի չորություն և թեփ։

Ասպիրինով մազերի խնամքի միջոց պատրաստելու համար հարկավոր է.

  • 3 պարկուճ ասպիրին
  • 3 գդալ շամպուն (30 գրամ)։

Ասպիրինը մանրացրեք այնպես, որ փոշու վերածվի։ Ավելացրեք 3 գդալ սովորական շամպուն, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Թրջեք մազերը, քսեք սա գլխին։ Թողեք 5 րոպե, լվացեք շամպունով։ Ցանկության դեպքում կարող եք նաև կոնդիցիոներ պատրաստել:

Մազերի համար լոսյոն պատրաստելու համար հարկավոր է.

Կարդացեք նաև

  • 8 պարկուճ ասպիրին
  • կես լիտր ջուր

Պարկուճները մանրացրեք, ստացեք փոշի, խառնեք կես լիտր տաք ջրի հետ։ Խառնուրդը ցողեք մազերին։ Պրոցեդուրան կրկնեք ամեն երեկո։

Նկատի ունեցեք

  • Այս միջոցը տարբեր կերպ է ազդում՝ կախված մազերի որակից և մարդու սովորություններից։
  • Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցը պարբերաբար օգտագործել։
  • Հարկավոր է շատացնել ջրի, ինչպես նաև՝ վիտամին E, սպիտակուցներ պարունակող մթերքի օգտագործումը։
  • Հնարավոր ալերգիկ ռեակցիայից խուսափելու համար հարկավոր է փորձել։ Մի փոքր քսեք մազերի փոքր հատվածին։ Եթե գրգռում եք զգում, հարկավոր չէ օգտագործել այս միջոցը։

Նյույթը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031