Պեդրո Ագրամունտը վերընտրվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

Իսպանացի պատգամավոր  Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:

Պեդրո Ագրամունտից բացի, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նա ընտրվել է 1 տարի ժամկետով:

Ագրամունտը վերընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել պատգամավորներին վստահության և համագործակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031