
Ադրբեջանի «Շեհիդների ծառուղին» փակ է և այնտեղ տեղ չկա. սպանված զինծառայողի հարազատները վրդովված են

Ադրբեջանական contact.az պորտալը գրում է, որ փետրվարի 25-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայող Զաքիր Ջաֆարովին երեկ թույլ չեն տվել հուղարկավորել Քեշլյա ավանի «Շեհիդների ծառուղում»։ Այս մասին Turan գործակալությանը հայտնել է հանգուցյալի հայրը՝ Նազիմ Ջաֆարովը։
Նրա խոսքով՝ Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչն իրեն ասել է, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ տեղ չկա»:
Սպանված զինծառայողին հուղարկավորել են սովորական գերեզմանոցում, ինչը հարուցել է նրա հարազատների վրդովմունքը։
«Դա անհարգալից վերաբերմունք է շեհիդի հիշատակին, որն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: Շրջանային իշխանությունների պահվածքը վրդովվեցուցիչ է»,- Turan-ին ասել է իրավապաշտպան Էլշան Հասանովը: