Բաժիններ՝

ԵՄ երկրների դեսպանները կարող են Ուկրաինայի հետ վիզան չեղարկել մարտի 2-ին

Եվրամիության 28 անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) կարող է արդեն մարտի 2-ին Բրյուսելի նիստում հավանության արժանացնել Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմին անցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանում իր աղբյուրին։

Եվրախորհրդարանի բանակցողներն ու ԵՄ խորհուրդը երեքշաբթի հանգել են նախնական պայմանավորվածության Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման վերաբերյալ։

Ներկայումս որոշումը պետք է հաստատի Եվրախորհրդարանի պրոֆիլային կոմիտեն, այնուհետ՝ Եվրախորհրդարանը՝ լիագումար նստաշրջանում, ապա՝ ԵՄ խորհուրդը։
«COREPER-ը, ինչպես սպասվում է, իր կարծիքը կարտահայտի արդեն հինգշաբթի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս