
ԴԱԻՇ-ի առաջնորդը հրաժեշտի ուղերձ է հղել

Ահաբեկչական ԴԱԻՇ Խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է վերջին ռազմական գործողություններում ԴԱԻՇ-ի պարտությունը և կոչ է արել խմբավորման կողմնակիցներին թաքնվել լեռնային շրջաններում, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավա նահանգի իր աղբյուրին։
«Ալ-Բաղդադին իր ելույթը հրաժեշտի է անվանել, այն տարածել է ԴԱԻՇ-ի քարոզիչների շրջանում և բացատրել, թե ինչ է տեղի ունենում խմբավորման հետ։ Քարոզիչները սկսել են խոսել պարտությունների մասին, որ կրում է խմբավորումը Նայնավա նահանգում և Իրաքի այլ մասերում»,- հայտնել է հեռուստաալիքին աղբյուրը։
«Ելույթը կոչեր է պարունակել՝ ուղղված ահաբեկիչներին՝ ուղևորվել Իրաքի և Սիրիայի դժվարհասանելի լեռնային շրջանները»,- հավելել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան մասում գտնվող ԴԱԻՇ-ի պարագլուխները քաղաքից փրկվում են փախուստի դիմելով։