
Թուրքիայի և Սերբիայի միջև ստարգրվել է 11 համաձայնագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սերբիայում։ Էրդողանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ ներկա է գտնվել երկկողմ համագործակցության համաձայնագրերեի ստորագրման արարողությանը։
Թուրքիայի և Սերբիայի միջև կնքվել է Էներգետիկայի, առևտրի, տեխնոլոգիաներինի, սպորտի, սոցիալական անվտանգության, աղետների կառավարման ու ԶԼՄ-ների ու տեղեկատվության ոլորտներին վերաբերող 11 համաձայնագիր։
Նշենք, որ համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։