
Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ժոել Մատիպն ավարտել է կարիերան: Այս մասին տեղեկացրել է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը։
33-ամյա կամերունացին ամռանը լքել էր անգլիական ակումբի շարքերը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Նա հանդես էր գալիս «Լիվերպուլում» 2016 թվականից։ Մատիպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի առաջնությունում, նվաճել երկրի Գավաթը, Սուպերգավաթը, ինչպես նաև անգլիական լիգայի գավաթը։
Կամերունացին դարձել է նաև Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։