
Վրաստանում կենսաթոշակը կբարձրանա

2025 թվականի հունվարից տարիքային կենսաթոշակը (թոշակ) կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար: Ըստ aliq.ge-ի՝ այդ մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի բյուջեի առաջին տարբերակում։
Նախաաածի համաձայն, կենսաթոշակը կբարձրանա հետևյալ կերպ.
- 70 և բարձր տարիքի կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով և կկազմի 450 լարի,
- բարձրադիր գոտիներում բնակվող 70 և ավելի բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 540 լարի,
- մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով և կկազմի 335 լարի,
- բարձրադիր գոտիներում բնակվող մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 400 լարի:
Բացի տարիքային կենսաթոշակից, հաջորդ տարի 35 լարիով կբարձրանա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստների, 20 լարիով՝ հաշմանդամների այլ կատեգորիաների նպաստները:
2025 թվականի բյուջեի նախնական տարբերակի քննարկումը բյուջետային գործընթացի համաձայն կշարունակվի խորհրդարանում։ Վերջնական տարբերակը կընդունվի դեկտեմբերին։