
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ի և 16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը 2-4 աստիճանով կնվազի։
Երևանում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ի և 16-ի գիշերն ու երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։