
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Վստահ եմ, որ վաղը մենք շատ կլինենք, վաղը ես ձեզ հետ կլինեմ։
Մենք կասենք «ոչ» և հրաժեշտ կտանք միակուսակցականությանը, բևեռացմանը և միմյանց նկատմամբ ատելությանը»,- նշել է Վրաստանի նախագահը։
«Մենք միասին կմտնենք Եվրամիություն»,- դիմել է նա Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներին։
Վրաստանի ընդդիմության կողմնակիցները խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ երթ են անցկացրել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն երկրի Եվրամիությանն ինտեգրման։
Մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչներ՝ կրելով Վրաստանի և ԵՄ դրոշները, Թբիլիսիի հինգ տարբեր թաղամասերից «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրի ներքո երթի են դուրս եկել։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: