
Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան 4-րդ փողոցի 29 շենքի մոտ վերամբարձ կռունկը կողաշրջվել և մասամբ ձողի հատվածը հայտնվել է բնակչի շինության մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։