Բաժիններ՝

Ծաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ

ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ-ը:

Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն – համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։

Ավելի քան 226,000,000 դրամ արժեքով, կառավարություն – համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:

Ավարտական փուլում են գտնվում նաև Ծաղկաձոր քաղաքի Խ. Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման, Սարալանջի փողոցում կոյուղու ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 138 մլն. 600 հազար դրամ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031