Բաժիններ՝

Այս գիշեր Օրիոնիդների ասուպային հոսքը կհասնի ակտիվության գագաթնակետին

Օրիոնիդների ասուպային հոսքը, որն ինտենսիվության գագաթնակետին կհասնի հոկտեմբերի 21-ի գիշերը, կարող է ժամում մինչև 15 լուսարձակում «ապահովել» երկնակամարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։

Օրիոնիդները միջին ուժգնության ամենամյա աշնանային ասուպային հոսք են, որոնց բնորոշ են բավականին արագընթաց սպիտակ ասուպներ: Դրանք գիշերային երկնակամարում իրենց հետագիծն են թողնում: Երբեմն դրանց թվում պատահում են նաև կարմիր, կապտականաչ, դեղին և նարնջագույն ասուպներ։

«Աստղագետներն ակնկալում են ժամում մինչև 15 ասուպ տեսնել … ասուպային հոսքը հստակ տեսանելի է երկու կիսագնդերում»,- պարզաբանել են մասնագետները:

Օրիոնիդներն իրենց անունը ստացել են Օրիոն համաստեղությունից, որում գտնվում ասուպային հոսքի ռադիանտը՝ այն կետը, որտեղից դուրս են թռչում ասուպները: Միջին լայնություններում Օրիոնիդները դիտելու ամենահարմար ժամանակը կեսգիշերից մինչև լուսաբաց է, երբ Օրիոն համաստեղությունը հորիզոնից բավականին բարձր է լինելում։

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս, թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և թողնում «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս