Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից:

Կենսագրությունը

Արա Կարլենի Սաղաթելյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 21-ին Երեւանում:

1988-1993 թթ՝ սովորել եւ ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1991-1992 թթ՝ «Բորսային լրաբեր» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր:

1997-1999 թթ՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի պրոռեկտոր:

1999-2000 թթ՝ «Հայկակական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական:

2001-2006 թթ՝ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար, ունի Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի կոչում:

2009-2017 թթ՝ ՀՀ Նախագահի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Մի շարք լրատվամիջոցների եւ մասնագիտական միավորումների հիմնադիր է:

2003 թվականից առ այսօր դասավանդում է ԵՊՀ մանկավարժության ամբիոնում:

Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031