
Թուրքիայում ամենաքիչն են վստահում քաղաքական կուսակցություններին և Կրոնական գործերի վարչությանը

Թուրքիայի «Հանրային աշխատանքների ինստիտուտը» հետազոտություն է անցկացրել, պարզելու, թե մարդիկ ամենից շատ որ կազմակերպություններին/կառույցներին չեն վստահում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտության շրջանակներում սեպտեմբերի 19-ից 22-ն անցկացվել է հարցում, որին մասնակցել է 1514 մարդ:
Նրանց 25.1 տոկոսը, որը մեծամասնությունն է, «Կնշե՞ք երկու կազմակերպություն/կառույց, որոնց չեք վստահում» հարցին ի պատասխան՝ ասել են. «քաղաքական կուսակցություններ»:
Երկրորդ ամենաանվստահելի կառույցը, ըստ նրանց, համարվել է «Կրոնական գործերի վարչությունը»: Վերջինս նշվել է մասնակիցների 18.8 տոկոսի կողմից: