
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ (2017-2022) Իլիր Մետային։
Ինչպես փոխանցում է RBK-ն, վկայակոչելով ալբանական NOA լրատվամիջոցին, այս մասին հայտարարել է Իլիր Մետայի փաստաբան Գենց Յոկուտայը։
Փաստաբանի պարզաբանմամբ՝ Մետային մեղադրում են երեք հոդվածով՝ կոռուպցիայի, փողերի լվացման և չհայտարարագրելու համար։
Նա ձերբակալությունը քաղաքական է որակել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հերքում է առաջադրված մեղադրանքը։