
Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

Իսրայելական զինուժը վերջին ժամերին մի քանի հարձակում է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 30 արկ է արձակվել Վերին և Արևմտյան Գալիլեայի, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հարավային շրջանների ուղղությամբ։
Հրթիռների մի մասը որսացել են։ Որոշ տեղերում արձանագրվել է արկերի անկում, որոնք հանգեցրել են հրդեհների։
«Իսրայելական հրշեջ-փրկարարական ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքով տարածքում բռնկված բազմաթիվ հրդեհների մարման ուղղությամբ»,- հայտնել է ծառայությունը։